Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը
Հոդված 8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում է անվճար բժշկական օգնություն պետական պատվերի շրջանակներում:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների, համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում՝ առողջարանային բուժման ուղեգրեր՝ պետական և համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: