Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների առողջության պահպանման իրավունքի ապահովումը

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվում են բժշկական օգնություն և սպասարկում՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կարող են տրամադրվել սպորտ-առողջարարական ճամբարների, հանգստյան տների ուղեգրեր՝ պետական և համայնքային բյուջեներից այդ նպատակով նախատեսված միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(8-րդ հոդվածը խմբ. 17.12.25 ՀՕ-474-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։