Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 7. Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները

1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

3. Պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների ամսական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաև հավելավճար՝ աշխատողի տարիֆային աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) 50%-ի չափով։

Նման մասնագիտացված կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-39-Ն, լրաց. 26.10.06 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։