Հոդված 7. Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները
Հոդված 7. Կրթության և դաստիարակության բնագավառում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները
1. Հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար:
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ընդհանուր մրցույթով պետական մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվում են վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
3․ Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կրթական ծառայությունների և կրթությանը ուսանողի մասնակցությանը օժանդակող ծառայությունների ծախսերի լրիվ (ամբողջական) փոխհատուցում նախատեսող կրթաթոշակի ձևով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-189-Ն)
5. Սահմանված կարգով մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:
6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-39-Ն, լրաց. 26.10.06 ՀՕ-172-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-189-Ն, լրաց., խմբ. 26.06.23 ՀՕ-241-Ն, փոփ., խմբ. 18.06.26 ՀՕ-292-Ն)
(26.06.23 ՀՕ-241-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)