Հոդված 10. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն զբաղվածության բնագավառում
Հոդված 10. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն զբաղվածության բնագավառում
1. Զբաղվածության պետական ծառայությունն իրեն դիմած 16 տարին լրացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ և, հաշվի առնելով նրանց աշխատանքային ունակություններն ու առողջական վիճակը, աջակցում է նրանց աշխատանքի տեղավորմանը:
Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ կազմակերպական-իրավական ձևից, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կարող են ստեղծվել մասնագիտացված աշխատատեղեր:
2. Կազմակերպության լուծարման դեպքում գործատուները պարտավոր են կազմակերպել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասնագիտական ուսուցումը և այլ գործատուների մոտ նրանց աշխատանքի տեղավորումը:
(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-39-Ն)