Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30. Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը

1. Լիցենզավորված անձն իրավունք ունի որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս առաջ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:

3. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով:

4. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

5. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(30-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, խմբ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։