Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-09-ից մինչև 2016-01-22։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 33. Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

գործել է մինչև 2016-01-22Բացել ARLIS-ում

Հոդված 33. Գործունեության իրականացման վայրի փոփոխումը կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելը

1. Պարզ լիցենզիա ստացած լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը: (նախադասությունը հանվել է 22.06.12 ՀՕ-172-Ն)

2. Բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ գործունեության տեսակով նոր վայրում գործունեության իրականացումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել կամ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Եթե բարդ լիցենզիա ստացած լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, կամ տվյալ լիցենզավորված անձն այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն կարող է իրականացնել միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Սույն մասի պահանջների խախտմամբ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:

4. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ օրը:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերում գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտը քննարկվում և բավարարվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում:

5. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին հայտի մերժումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ լիցենզիաների հայտերի մերժման համար նախատեսված դեպքերում և կարգով, բացառությամբ այդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի:

6. Գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի:

7. Սույն հոդվածի պահանջը տարածվում է միայն լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների վրա, որոնք սույն օրենքի համաձայն պետք է իրականացվեն միայն լիցենզիայում նշված վայրում:

8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

(33-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, խմբ., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն)

(33-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը 13.11.15 ՀՕ-121-Ն օրենքի 10-րդ հոդվածի խմբագրությամբ և փոփոխությամբ ուժի մեջ կմտնեն 25.05.16 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։