Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 46. Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 46. Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:

Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում չի գանձվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում:

2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման կամ պետական հաշվառման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն:

(46-րդ հոդվածը լրաց. 05.10.10 ՀՕ-139-Ն, 22.06.12 ՀՕ-172-Ն, 21.12.17 ՀՕ-283-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։