Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
1. Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար:
2. Լիցենզիաների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: