Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-17-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 38. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ մտնելու կարգը

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ մտնելու կարգը

1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում լիցենզավորված անձին էլեկտրոնային փոստի միջոցով դրա վերաբերյալ ծանուցելուց և միաժամանակ դրանք էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելուց մեկ օր հետո, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխությունները հրապարակելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են լիցենզավորված անձին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ուղարկվում են լիցենզավորված անձի գտնվելու վայրի հասցեով, եթե համապատասխան հայտում այլ հասցե նշված չէ:

(38-րդ հոդվածը խմբ. 25.10.17 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։