Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-10-20։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 16. Ապրանքների, առարկաների, սարքավորումների կամ լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ապրանքների, առարկաների, սարքավորումների կամ լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը

1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան կարող է տրվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

2. Ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող անձինք: Փորձաքննություն չեն կարող իրականացնել լիցենզավորող մարմնի ենթակայությամբ գործող հիմնարկները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերի (բաժնեմասերի) 50 տոկոսից ավելին տնօրինում է լիցենզավորող մարմինը, բացառությամբ օրենքով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերի:

3. Փորձաքննությունն իրականացվում է հայտատուի հաշվին:

Փորձաքննությունն իրականացվում է մինչև հայտի ներկայացումը, և փորձաքննության եզրակացությունը ներկայացվում է հայտի հետ միասին:

4. Օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում լիցենզիա տալու համար հիմք կարող են ընդունվել նաև տվյալ ապրանքների, առարկաների ու սարքավորումների վերաբերյալ օտարերկրյա պետությունների կամ կազմակերպությունների կողմից տրված փորձագիտական եզրակացությունները:

5. Փորձաքննությունն իրականացվում է մեկամսյա ժամկետում, եթե օրենքով կամ լիցենզավորման կարգերով այլ բան նախատեսված չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։