Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-20-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ

Հոդված 42. Լսումների իրականացման կարգը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 42. Լսումների իրականացման կարգը

1. Լսումների կարգով հայտի քննարկումը կազմակերպում են լիցենզավորող մարմնի կողմից լիազորված անձինք:

2. Հայտը լսումների կարգով քննարկելու կապակցությամբ՝ սույն օրենքով նախատեսված հայտի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել 7 օրով:

3. Լսումների կարգով հայտի քննարկմանը հրավիրվում է հայտատուն: Հայտի քննարկման մասին հայտատուին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից առնվազն 5 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:

4. Լսումների կարգով հայտը քննարկելիս հայտարարվում է, թե ինչ հայտ է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հայտատուին բացատրվում է նրա իրավունքներն ու պարտականությունները, հրապարակվում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:

Հայտի քննարկմանը հայտատուի չմասնակցելը հիմք է հանդիսանում հայտը չքննարկելու համար, եթե հայտատուն չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետներում: Հայտատուի սույն խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի սույն օրենքով նախատեսված հայտերի քննարկման ժամկետները:

5. Հայտատուն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հայտատուն և կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել աշխատանքային խմբի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել, առաջարկություններ կատարել:

6. Հայտերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հայտերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

Հայտատուի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հայտի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։