Հոդված 12. Պարտադիր պահանջները և պայմանները
Հոդված 12. Պարտադիր պահանջները և պայմանները
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:
2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:
3. Միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ: