Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 28. Բարդ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2011-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 28. Բարդ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը

1. Բարդ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն.

դ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:

2) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) անձի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթը` որակավորում պահանջող գործունեության տեսակով զբաղվելու համար հայտ ներկայացվելու դեպքում.

4) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(28-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-12-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։