Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-27-ից մինչև 2014-12-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-12-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ II · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Լիցենզավորող մարմինները

գործել է մինչև 2014-12-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Լիցենզավորող մարմինները

1. Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում):

Էներգետիկայի և էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:

Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-252-Ն)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքներին և դրանց հիման վրա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին:

Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին:

3. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:

4. Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները:

5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:

6. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

(8-րդ հոդվածը լրաց. 20.02.02 ՀՕ-307, խմբ. 29.05.02 ՀՕ-364-Ն, լրաց. 11.06.04 ՀՕ-101-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-31-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-282-Ն, լրաց. 26.05.11 ՀՕ-208-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։