Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-12-27-ից մինչև 2015-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ VII · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 43. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը

գործել է մինչև 2015-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 43. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը

1. Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:

2. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակ

Հ/հ Լիցենզավորման ենթակա

գործունեության

տեսակը Լիցեն-զավո-րող մար-մինը Լիցեն-զիայի տեսակը Ոլորտ Փորձա-քննու-թյան պահանջ Մրցու-թային կար-գով Որակա-վորման պահանջ Հաշվե-տվու-թյան պահանջ Վայրի պա-հանջ

1 2 3 4 5 6 7 8 9 10

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ

2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտուր և պայթեցման աշխատանքների կատարում ԿՄ Բ - - Ո Հ Վ

3. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ Պ - - - - - -

4. Զենքի արտադրություն ՀՀԿ Բ - Փ - - Հ Վ

5. Զենքի առևտուր ԿՄ Բ - Փ - - Հ Վ

6. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն ՀՀԿ Բ - Փ Ո Հ Վ

7. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ

8. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում ԿՄ Բ - Փ - - Հ -

9. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում ԿՄ Բ - Փ - - Հ -

10. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առևտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաև այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման և վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում) ԿՄ Բ - - - - Հ -

11. Մասնավոր պահնորդական գործունեություն ԿՄ Բ - - - Ո - -

2. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում ԿՄ Պ Ա - - - - -

3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Դեղերի արտադրություն ԿՄ Բ Փ - - Հ Վ

2. Դեղատնային գործունեություն ԿՄ Բ - - - Ո - Վ

3. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում ԿՄ Բ - - - Ո - Վ

4. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ

5. (կետն ուժը կորցրել է 19.06.13 ՀՕ-84-Ն)

4. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ

2. Արտարժույթի առուվաճառք ԿԲ Բ - - - Ո Հ Վ

3. Արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպում ԿԲ Բ - - - Ո Հ Վ

5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Ներդրումային ծառայությունների մատուցում՝ ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային ծառայությունների տեսակների ԿԲ Բ - - - Ո Հ -

2. Կարգավորվող շուկայի օպերատորի գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -

3. Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -

6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Բանկային գործունեություն ԿԲ Բ - Փ - Ո Հ -

2. Գրավատների կազմակերպում ԿԲ Բ - - - - Հ Վ

3. Ներդրումային ֆոնդի

կառավարման գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ -

4. Կյանքի ապահովագրության իրականացում` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով ԿԲ Բ - Փ - Ո Հ -

5. Ոչ կյանքի ապահովագրության իրականացում`«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դասերով և ենթադասերով ԿԲ Բ - Փ - Ո Հ -

6. Ինկասացիոն ծառայությունների մատուցում ԿՄ Բ - - - Ո - -

7. Վարկային բյուրոյի գործունեություն ԿԲ Բ - - - - Հ -

8. Ապահովագրական բրոքերային գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ -

9. Վարկային կազմակերպության գործունեություն ԿԲ Բ - - - Ո Հ Վ

10. Դրամական (փողային) փոխանցումների իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ -

11. Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացում ԿԲ Բ - - - Ո Հ -

12. Կյանքի վերաապահովագրության իրականացում ԿԲ Բ - Փ - Ո Հ -

13. Ոչ կյանքի վերաապահովագրության իրականացում ԿԲ Բ - Փ - Ո Հ -

7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

2. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն ԿՄ Պ - Փ - Ո Հ Վ

3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

8. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Բնական գազի փոխադրում, բաշխում, ներկրում, արտահանում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ

2. Էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, արտահանում, ներկրում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ

3. Ջերմային էներգիայի արտադրություն, փոխադրում, բաշխում ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ

4. Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայություններ ՀԾԿՀ Բ Ա - - - Հ Վ

5. Էներգետիկական շուկային մատուցվող ծառայություններ ՀԾԿՀ Բ Ա - - - Հ -

9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

6. Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

7. Բակալավրի կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ

10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ

1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ՀԾԿՀ Բ Ա - - Ո Հ Վ

2. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

3. (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

4. Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում ՀՌԱՀ Բ - - Մ - - Վ

11. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Փոստային կապի գործունեություն ԿՄ Բ Ա - - - - -

12. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն ԿՄ Բ - - - - Հ Վ

2. Անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում ԿՄ Բ - - - - Հ Վ

3. Մաքսային փոխադրողի գործունեություն ԿՄ Բ Ա - - - Հ -

4. Մաքսային հսկողության տարածքների կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ

5. (կետն ուժը կորցրել է 25.05.11 ՀՕ-199-Ն)

13. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Միջուկային տեղակայանքների կամ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կամ ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում կամ նախագծում կամ կառուցում կամ շահագործում կամ շահագործումից հանում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

2. Միջուկային նյութերի կամ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծում կամ արտահանում ՀՀԿ Բ - - - - Հ -

3. Միջուկային նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

4. Ռադիոակտիվ նյութերի արտադրություն կամ օգտագործում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտադրություն կամ օգտագործում կամ վերանորոգում կամ մոնտաժում և կարգաբերում կամ փոխադրում կամ պահեստավորում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

6. Գեներացնող ճառագայթման աղբյուրների օգտագործում կամ կարգաբերում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

7. Ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

8. Միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

9. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարևոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում կամ պատրաստում ԱԷՕԲԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

10. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննություն ԱԷՕԲԿՄ Բ - - - Ո Հ Վ

11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն ԱԷՕԲԿՄ Բ - - - Ո Հ Վ

14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում ՀՀԿ Բ - Փ - Ո Հ Վ

15. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Վիճակախաղերի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ -

2. Շահումներով խաղերի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ

3. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում ԿՄ Պ Հ Վ

4. Խաղատների կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ

16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

1. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում ԿՄ Բ Ա Փ - Ո Հ -

2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն ԿՄ Բ - Փ - - Հ Վ

3. (կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-165-Ն)

4. Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար- տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում ԿՄ Բ - - - - - -

5. Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում ԿՄ Բ - - - - - -

17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ - - - - - -

2. Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ - - - - - -

3. Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) ԿՄ Բ Ո Հ

4. Ինժեներական հետազննում ԿՄ Բ - - - Ո - -

5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն ԿՄ Բ - - - Ո Հ -

18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում ԿՄ Բ - Փ - - - -

2. (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-335-Ն)

3. Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատատուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Բ Ա - - - - Վ

4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ

5. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ

6. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն ԿՄ Պ Ա - - - - -

7. Գարեջրի արտադրություն ԿՄ Պ Ա - - - - Վ

8. Աուդիտորական ծառայությունների իրականացում ԿՄ Բ - - - Ո Հ -

9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ Բ - Փ - Ո Հ Վ

10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ Բ - - - - Հ Վ

11. «Արտաքին տնտեսական

գործունեության ապրանքային

անվանացանկ»

(ԱՏԳ ԱԱ) դասակարգչի

2208 ծածկագրին դասվող

օղու ներմուծում ԿՄ Բ Ա - - - - -

3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:

3.1. Սույն հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 3-7-րդ և 11-րդ կետերում նշված գործունեության տեսակների լիցենզիաներ ստացած անձանց արգելվում է որևէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաներով արտացոլելը: Սույն մասով սահմանված սահմանաչափը գերազանցելու դեպքում սույն մասում նշված անձանց նկատմամբ կիրառվում են առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

4. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիա տվող մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ՝

ՀՀԿ - Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ԿԲ - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

ՀԾԿՀ-Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

ՀՌԱՀ - Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով.

ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ.

ԱԷՕԲԿՄ` Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմին:

Բոլոր պարզ լիցենզիաները տալիս է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մեկ պետական կառավարման մարմինը:

5. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիցենզիայի տեսակները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ`

Պ - Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիա.

Բ - Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա:

6. Սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում լիցենզիա, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:

7. Միայն սույն հոդվածի աղյուսակի վեցերորդ սյունակում «Փ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար օրենքով կամ լիցենզավորման կարգերով կարող է պահանջվել ապրանքների, առարկաների, սարքավորումների, ինչպես նաև լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննական եզրակացություն:

8. Սույն հոդվածի աղյուսակի յոթերորդ սյունակում «Մ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տրվում է միայն մրցույթի արդյունքում:

9. Միայն սույն հոդվածի աղյուսակի ութերորդ սյունակում «Ո» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու լիցենզիան տալու համար կարող է իրականացվել ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում:

10. Միայն սույն հոդվածի աղյուսակի իններորդ սյունակում «Հ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձանցից լիցենզավորող մարմիններն իրավունք ունեն պահանջել լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ կամ տեղեկություններ:

11. Միայն սույն հոդվածի աղյուսակի տասներորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք են պարտավոր լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

12. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:

(43-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-202, փոփ. 06.02.02 ՀՕ-295, խմբ., փոփ. 20.02.02 ՀՕ-307, խմբ. 23.10.02 ՀՕ-439-Ն, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-364-Ն, խմբ., լրաց. 11.12.02 ՀՕ-488-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-513-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-525-Ն, 13.12.03 ՀՕ-2-Ն, փոփ., լրաց. 25.12.03 ՀՕ-65-Ն, լրաց. 17.12.03 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.03.04 ՀՕ-52-Ն, խմբ. 08.06.04 ՀՕ-92-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-101-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-113-Ն, լրաց. 06.12.04 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց. 28.09.04 ՀՕ-112-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.04 ՀՕ-167-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-127-Ն, լրաց. 14.12.04 ՀՕ-48-Ն, 05.05.05 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-252-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-138-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.05 ՀՕ-31-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-196-Ն, լրաց. 15.11.05 ՀՕ-237-Ն, 23.05.06 ՀՕ-86-Ն, փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-65-Ն, լրաց. 20.12.06 ՀՕ-249-Ն, լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-242-Ն, լրաց. 13.06.06 ՀՕ-150-Ն, խմբ., փոփ., լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, խմբ., փոփ. 22.02.07 ՀՕ-84-Ն, լրաց. 29.11.06 ՀՕ-230-Ն, 05.12.06 ՀՕ-239-Ն, 25.12.06 ՀՕ-24-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-43-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-53-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-190-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.10.07 ՀՕ-206-Ն, խմբ. 19.05.08 ՀՕ-68-Ն, փոփ. 19.05.08 ՀՕ-69-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-156-Ն, 22.10.08 ՀՕ-179-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-140-Ն, փոփ. 19.03.09 ՀՕ-73-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-194-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-1-Ն, լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ., փոփ. 10.07.09 ՀՕ-163-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-12-Ն, խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-227-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-282-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-199-Ն, խմբ. 11.05.11 ՀՕ-158-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-335-Ն, խմբ. 21.03.12 ՀՕ-84-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-325-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-349-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-8-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-256-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-87-Ն, 19.06.13 ՀՕ-84-Ն, 20.11.14 ՀՕ-165-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-172-Ն)

(43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետի 1-ին ենթակետը 29.04.13 ՀՕ-48-Ն օրենքի փոփոխությամբ ուժը կորցրած կճանաչվի 01.01.2015թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։