Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
Սույն օրենքը չի տարածվում արտաքին առևտրային նպատակով ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների, պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման համար տրվող թույլտվությունների (լիցենզիաների), ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների ընթացքում կնքվող լիցենզային պայմանագրերի վրա:
(1-ին հոդվածը խմբ. 17.12.14 ՀՕ-230-Ն)