Գլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
Հոդված 6. Լիցենզիայի գործողությունը
1. Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Լիցենզիաների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
(6-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-431-Ն)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)