Հոդված 30. Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը
Հոդված 30. Որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը
1. Լիցենզավորված անձն իրավունք ունի որոշակի ժամկետով տրված լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 3 ամիս առաջ լիցենզիայի ժամկետը երկարաձգելու հայտ ներկայացնել լիցենզավորող մարմին:
Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է նախկինում տրված լիցենզիայի գործողության ժամկետի չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամկետը: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:
3. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզավորված անձի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով:
4. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով:
5. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(30-րդ հոդվածը լրաց. 22.02.07 ՀՕ-116-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն)