Գլուխ 3 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Բնապահպանական պետական տեսչական համակարգը
Հոդված 10. Բնապահպանական պետական տեսչական համակարգը
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչական համակարգը բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ամբողջությունն է:
2. Տարածքային ստորաբաժանումները բնապահպանական օրենսդրության պահանջների նկատմամբ վարչատարածքային սկզբունքով վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներ են:
(10-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)