Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 51. Համայնքի ղեկավարի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 51. Համայնքի ղեկավարի լիազորությունները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունը.

1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների և համայնքային անտառների պահպանությունը՝ օրենքով սահմանված կարգով.

2) մասնակցում է համայնքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություններ ունեցող կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության բաղադրիչներ ներառող իրավական ակտերի մշակման գործընթացին և ներկայացնում գրավոր դիրքորոշում.

3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ, 28-30-րդ հոդվածների 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը.

4) օրենքով սահմանված դեպքում՝ լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի և տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության և օգտագործման գործառույթները:

2. Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերում բնապահպանական միջոցառումների իրականացման նկատմամբ.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, արտադրական և կենցաղային թափոններով աղտոտումից:

(51-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-22-Ն, խմբ., լրաց. 18.06.26 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։