Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Հոդված 5.1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը
Հոդված 5.1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը:
2. Համապատասխան նախարարությունը՝
1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը.
2) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը։
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-284-Ն, 12.04.24 ՀՕ-210-Ն)