Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-17-ից մինչև 2024-11-21։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-21-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը

գործել է մինչև 2024-11-21ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման կարգը

1. Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով պետական սահմանի անցման կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր:

2. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար`

1) կես տոննայից մինչև մեկ տոննա քաշի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.

2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար երեք հարյուր դրամի չափով:

3. Մինչև կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով:

5. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ մաքսային մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

6. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար գանձման ենթակա գումարը տնտեսավարող սուբյեկտը կամ նրա ներկայացուցիչը փոխանցում կամ վճարում է պետական բյուջե՝ նախքան ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման գործողությունների ավարտը:

7. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-237-Ն)

(15-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, 14.11.19 ՀՕ-237-Ն, խմբ., փոփ. 06.07.22 ՀՕ-324-Ն)

(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։