Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-09-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 16. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը

գործել է մինչև 2018-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 16. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը

1. Ներմուծվող սննդամթերքի փորձաքննության իրականացման դեպքերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար` փորձաքննությունների գնացուցակի համաձայն:

3. Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին` յուրաքանչյուր փորձաքննության համար` գնացուցակով սահմանված չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։