Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 20. Լիազոր մարմնի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Լիազոր մարմնի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

1. Պետական վերահսկողության արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիազոր մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալները, ինչպես նաև լիազոր մարմնի պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմինների ղեկավարները պետք է կիրառեն պատասխանատվության միջոց կամ նախազգուշացում:

2. Պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի են առնվում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտումների կրկնակիությունը, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը:

3. Նախազգուշացումը տրվում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների հնարավոր խախտումները կանխելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։