Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 13. Սահմանային պետական վերահսկողությունը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 13. Սահմանային պետական վերահսկողությունը

1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը իր կազմում գործող տարածքային ստորաբաժանումների (սահմանային հսկիչ կետերի և մարզային կենտրոնների) միջոցով:

2. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հսկիչ կետում ներմուծվող ապրանքի, բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությամբ սահմանված դեպքերում և կարգով:

4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է բուսասանիտարական կանոնների պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստող՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

5. Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան:

6. Բուսասանիտարական հավաստագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։