Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ), ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 23. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկումը
Հոդված 23. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկումը
1. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետում:
2. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի հանգեցնում բողոքարկվող գործողությունների կասեցմանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: