Գլուխ 3 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հոդված 21. Ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելող հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները
Հոդված 21. Ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելող հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները
(վերնագիրը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)
1. Աջակցության կենտրոնների և ապաստարանների ֆինանսավորումն իրականացվում է դրանց հիմնադիրների միջոցների, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:
(21-րդ հոդվածը փոփ. 12.04.24 ՀՕ-169-Ն)