Գլուխ 5 · ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
(վերնագիրը խմբ. 22.11.23 ՀՕ-370-Ն)
1․ Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով։
2. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա:
(23-րդ հոդվածը խմբ. 22.11.23 ՀՕ-370-Ն)