Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-29-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն ստանալու հասարակայնության իրավունքը

գործել է մինչև 2026-07-24Բացել ARLIS-ում

Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն ստանալու հասարակայնության իրավունքը

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի պահանջելու և ստանալու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման և իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

2. Անձը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող է դիմել լիազորված պետական մարմնին և (կամ) տեղական ինքնակառավարման այն մարմնին, որի վարչական սահմաններում է գտնվում տեղական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։