Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԹԵՐԹԵՐԸ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 1993 թ. N 228

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԹԵՐԹԵՐԸ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող թերթերի և ամսագրերի ֆինանսական ծանր վիճակը` կապված թղթի ձեռքբերման, տպագրության ծախսերի և կապի ծառայությունների ազատ գների անցման հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1993 թվականի ապրիլի 1-ից 6 ամիս ժամկետով հանրապետությունում հրատարակվող թերթերը և ամսագրերն ազատել ավելացված արժեքի հարկի վճարումից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։