Հոդված 8. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 380.1-ին հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառքի իրականացման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքերում։ Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառության գործունեության ոլորտները, դեպքերը և ժամկետները սահմանում է Կառավարությունը:»․
2) 2-րդ մասի «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերում» բառերով, իսկ «իսկ» բառը՝ «ինչպես նաև» բառերով․
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4․ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի տեխնիկական պահանջները, դրա հաշվառման, հաշվառումից հանման, դրա միջոցով գեներացվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին, ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները, ինչպես նաև այլ հարկ վճարողի անունից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:»: