Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 14.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14.1. Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնը կատարողականի գնահատման արդյունքներով զբաղեցնելը».

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են օրենքով սահմանված մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:».

3) 3-րդ մասը «մրցույթով» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է ավելի բարձր թափուր պաշտոնի նշանակելու Կառավարության սահմանած կարգով վերջին երկու կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքներով դրական եզրակացություն ստացած այն քրեակատարողական ծառայողին, որը միաժամանակ՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

2) երկու տարի անընդմեջ աշխատում է քրեակատարողական ծառայությունում.

3) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

5. Քրեակատարողական ծառայողը չի կարող նշանակվել ավելի բարձր թափուր պաշտոնի, եթե տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։