Հոդված 17. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը
Հոդված 17. Բույսերի կարանտինի գոտում կիրառվող պայքարի միջոցառումները, կարանտինի չեղյալ հայտարարումը
1. Բույսերի կարանտինի գոտում իրականացվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների պարտադիր ախտահանում (վարակազերծում) կամ ոչնչացում:
Բույսերի կարանտինի գոտում սահմանափակվում կամ արգելվում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը:
2. Բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է կարանտին գոտում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առաջադրանքներ սույն օրենքի պահանջների կատարման վերաբերյալ և հսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ:
3. Բույսերի կարանտինը չեղյալ է հայտարարվում լիազոր մարմնի առաջարկությամբ` համապատասխան միջոցառումների իրականացման և վնասակար օրգանիզմի օջախների ոչնչացման դեպքում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում:
4. Բույսերի կարանտինի սահմանման և կարանտինի չեղյալ հայտարարման մասին տեղեկությունները տրվում են զանգվածային լրատվության միջոցներով:
(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-287-Ն)