Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը
Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը
1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`
1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.
2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.
4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.
5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.
6) հողը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.
7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.
8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:
2. Արգելվում են`
1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց և անորակ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, իրացումն ու օգտագործումը.
2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը.
3) պահեստներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.
4) պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային առավելագույն քանակը գերազանցող բուսաբուծական մթերքների իրացումը.
5) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը: