Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-12-ից մինչև 2025-06-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

գործել է մինչև 2025-06-03Բացել ARLIS-ում

Հոդված 10. Հողերի մշակությունը, պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը, մոլախոտային բուսականության դեմ տարվող պայքարը

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են իրականացնել`

1) հողի հիմնական, նախացանքային, հետցանքային և միջշարքային մշակության համալիր միջոցառումներ.

2) հողի հողատարումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

3) հողի երկրորդային աղակալումը և ճահճացումը կանխարգելող համալիր միջոցառումներ.

4) հողի խորքային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանումը, ինչպես նաև մշակաբույսերի ոռոգման ընթացքում գերխոնավության կանխարգելումը.

5) հողի օգտակար հատկանիշների պահպանման համալիր միջոցառումներ.

6) հողը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդների աղտոտումից պաշտպանելու միջոցառումներ.

7) հողի հիմնական սննդատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պակասը լրացնող համալիր միջոցառումներ.

8) պարարտացման համալիր միջոցառումների կատարման ընթացքում բուսասանիտարական անվտանգության ապահովումը:

1.1.

2. Արգելվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում չընդգրկված, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև ընդգրկված, բայց ժամկետանց և անորակ պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, իրացումն ու օգտագործումը.

2) բուսասանիտարական նորմերին չհամապատասխանող պահեստներում ու շինություններում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը.

3) պահեստներում պեստիցիդների ու ագրոքիմիկատների և սննդամթերքի համատեղ պահպանումը, փոխադրամիջոցներով դրանց միաժամանակյա փոխադրումը.

4) պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային առավելագույն քանակը գերազանցող բուսաբուծական մթերքների իրացումը.

5) պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործման համար թույլատրելի քանակների գերազանցումը:

(10-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-220-Ն)

(հոդվածը 15.11.24 ՀՕ-460-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)

(15.11.24 ՀՕ-460-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։