Հոդված 13. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ, ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց բուսասանիտարական հաշվառումը

1. Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում է լիազոր մարմինը` հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու միջոցով:
2. Յուրաքանչյուր արտադրող, որի արտադրանքը նախատեսված է իրացման համար, հաշվառվում է լիազոր մարմնի կողմից, որի տվյալները գրանցվում են պաշտոնական գրանցամատյանում, և տրվում է հաշվառման չկրկնվող համար:
3. Սույն հոդվածով սահմանված դրույթները չեն կիրառվում այն բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների փոքր քանակների նկատմամբ, որոնք նախատեսված են վերջինիս սեփականատիրոջ կամ ստացողի կողմից ոչ արդյունաբերական և ոչ առևտրային նպատակներով սպառման համար կամ փոխադրման ընթացքում սպառման համար, եթե առկա չէ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ:
4. Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատում է լիազոր մարմինը: