Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկություններն առանց համաձայնության հասանելի են նաև «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով որակավորված անձանց՝ իրենց կողմից ծառայությունների պատշաճ մատուցումն ապահովելու համար՝ պատվիրատուին պատկանող գույքի, ինչպես նաև փոխկապակցված գույքերի մասով, եթե առկա է համապատասխան ծածկագիր՝ գեներացված ծառայությունների մատուցման վերաբերյալ տվյալներն օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց չափագրման գրասենյակ մուտքագրված լինելու հիմքով: Որակավորված անձինք պատասխանատվություն են կրում ստացված տեղեկություններն այդ ծածկագրով ծառայությունների մատուցման շրջանակից դուրս օգտագործելու համար:»: