Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
1) վերնագրի «անձանց և քաղաքացիներին» բառերը փոխարինել «և ֆիզիկական անձանց» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետևյալ աշխատանքները.
1) բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական և կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչև երկու մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչև հինգ մետր խորությամբ.
2) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով.
3) շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի և հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:»: