Հոդված 2
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Դատական դեպարտամենտը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2026 թ. հուլիսի 16
Երևան
ՀՕ-336-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: