Հոդված 5. Oրենսգրքի 220-րդ հոդվածում՝
Հոդված 5. Oրենսգրքի 220-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։».
2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»: