Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՇՄԱԳ-Ը ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13. ՇՄԱԳ-ը և փորձաքննությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. ՇՄԱԳ-ը և փորձաքննությունը

1. Գնահատումը և փորձաքննությունը կատարվում են մինչև նախատեսվող գործունեության իրականացումը։ Առանց պետական փորձաքննական դրական եզրակացության նախատեսվող գործունեության փաստացի իրականացումը ենթակա է դադարեցման՝ նախատեսվող գործունեությունը փաստացի իրականացրած անձի կողմից նախնական վիճակի վերականգնմամբ, բացառությամբ Կառավարության սահմանած կարգով հաշվառված և Կառավարության կողմից հաստատված՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)։

2. Գնահատումը և փորձաքննությունն իրականացվում են՝ հիմք ընդունելով նախատեսվող գործունեության տեսակը, չափերն ու տեղադրությունը և, դրանցով պայմանավորված, արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը:

(13-րդ հոդվածը լրաց. 03.07.26 ՀՕ-333-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։