Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 37. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չավարտված փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձաքննության գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով։
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվածը՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 10-րդ կետերով նախատեսվածները՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգավորումներում փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։
4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերը գործելու են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից: Մինչև այդ շարունակում են գործել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-110-Ն օրենքի համապատասխան դրույթները:
5. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է նախատեսվող գործունեությունների համար 2022 և 2023 թվականներին տրամադրված պետական փորձաքննական դրական եզրակացությունների կամ նույն ժամկետում ներկայացված հայտի հիման վրա տրամադրված պետական փորձաքննական դրական եզրակացությունների վրա։
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-110-Ն