Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 24. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Եթե Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը, ինչպես նաև այլ պետությունների տարածքում հիմնադրույթային փաստաթղթի գործողությունը կամ նախատեսվող գործունեության իրականացումը կարող են ունենալ անդրսահմանային ազդեցություն, ապա ՇՄԱԳ-ն իրականացվում է «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերի, միջազգային առողջապահական կանոնների և սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Անդրսահմանային ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունն ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը, հաստատում է Կառավարությունը:

3. Անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման ընթացակարգերի լիարժեքությունն ապահովելու և գնահատման արդյունքներն ամփոփելու նպատակով լիազոր մարմինը համապատասխան հիմնավորմամբ կարող է երկարաձգել սույն օրենքով սահմանված ժամկետները:

4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումն սկսվելուց առաջ, ապա՝

1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինն այդ մասին անհապաղորեն սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին.

2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմին՝ խորհրդակցություններ կազմակերպելու և այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:

(24-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-248-Ն)

(18.06.26 ՀՕ-248-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։