Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2026-02-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 11. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

գործել է մինչև 2026-02-23Բացել ARLIS-ում

Հոդված 11. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. ՇՄԱԳ-ի և փորձաքննության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) համայնքին առնչվող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ համայնքի ավագանու կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրումը.

2) լիազորության սահմաններում սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և շահագրգիռ հանրության մասնակցության պայմանների և պահանջների ապահովումը համայնքի ղեկավարի կողմից.

3) համայնքի ղեկավարի կամ ավագանու կամ ավագանու անդամների կողմից հանրային լսումների ժամանակ նախատեսվող գործունեության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

4) նախաձեռնողի գրավոր դիմումի հիման վրա տարածքին առնչվող գործող հիմնադրույթային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.

5) ՇՄԱԳ գործընթացներում նախաձեռնողին համապատասխան խորհրդատվության, ինչպես նաև ազդեցության գնահատումն իրականացնելու համար իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։