Գլուխ 11 · ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը
Հոդված 36. Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունը
1. Փորձաքննական եզրակացություն պահանջող իրականացվող գործունեության մասով սույն օրենքով սահմանված պահանջների կատարման, այդ թվում՝ պետական փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախագծային փաստաթղթերի և ՇՄԱԳ հաշվետվության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, պետական փորձաքննական դրական եզրակացության պահանջների ու պայմանների, սահմանված ժամկետներում դրանց կատարման, առանց պետական փորձաքննական դրական եզրակացության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։