Գլուխ 10 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 30. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը
Հոդված 30. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը
1. Փորձաքննության գործընթացի իրականացման համար վճարվում է պետական տուրք:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի պահպանման, փորձագետի, տեղական ինքնակառավարման մարմինների՝ հանրության իրազեկման և լսումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(30-րդ հոդվածը փոփ. 11.09.14 ՀՕ-144-Ն)