Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-04-ից մինչև 2016-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20.1. Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը

գործել է մինչև 2016-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 20.1. Համայնքի անդամներին տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ իրազեկումը

1. Համայնքի ղեկավարն ապահովում է տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի և վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը:

2. Իրազեկման այլ միջոցների թվում համայնքի ղեկավարն ապահովում է իր գտնվելու վարչական շենքում, մուտքից ներս գտնվող առավել տեսանելի վայրում գտնվող ցուցատախտակների վրա իր կողմից հաստատված` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները պարունակող տեղեկանքների հրապարակումը:

3. Համայնքի ղեկավարը տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման կարգի և ժամկետների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3.1. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

4. Համայնքի ղեկավարն ամսվա ընթացքում ստացված տեղական տուրքերի և վճարների գումարների, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից սահմանված արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ տեղեկանքը հրապարակում է ոչ ուշ, քան տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ:

(20.1-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-348-Ն, 11.09.12 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։