Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2020-02-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 11. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

գործել է մինչև 2020-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 11. Տեղական տուրքերի դրույքաչափերի սահմանումը

1. Տեղական տուրքերի դրույքաչափերը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով:

2. Համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր տեղական տուրքերի և վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ (դրույքաչափերի տարբեր գործակիցներ):

3. Համայնքի վարչական տարածքում բոլոր վճարողների համար սահմանվում են տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

4. Ըստ համայնքների տեսակների (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, գյուղական կամ քաղաքային բնակավայրեր ներառող)՝ օրենքով կարող են սահմանվել տեղական տուրքերի դրույքաչափերի տարբեր գործակիցներ:

5. Օրացուցային տարվա համար ավագանու սահմանած տեղական տուրքի դրույքաչափերը փոփոխության չեն կարող ենթարկվել: Օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։