Գլուխ 2 · ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔ ԵՎ (ԿԱՄ) ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումը
Հոդված 4. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումը
1. Համայնքի ղեկավարն իրականացնում է տեղական տուրք և (կամ) վճար վճարողների հաշվառումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Համայնքի ղեկավարը հաշվառումն իրականացնում է տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյաններում, որոնք վարվում են ըստ տեղական տուրքերի և վճարների առանձին տեսակների: Ավագանու որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանները կարող են լինել փաստաթղթային կամ էլեկտրոնային (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով):